Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ազատության հրապարակից բերման ենթարկվեցին մի շարք ընդդիմադիրներ

Ազատության հրապարակից բերման ենթարկվեցին մի շարք ընդդիմադիրներ
18.07.2016 | 12:17

Երեկ «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Դավիթ Սանսարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Հովհաննիսյանը բերման են ենթարկվել Էջմիածնի ոստիկանություն: Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկվել նաև «Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը և մի խումբ տարեց քաղաքացիներ:

Ոստիկանությունը տասնյակ ընդդիմադիրների է բերման ենթարկել, երբ մի խումբ զինված անձինք գրավել էին Երևանի Էրեբունի համայնքում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, պատանդ վերցրել ոստիկանների, իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ իրենք ապստամբություն են սկսել: Բերման էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի մի շարք անդամներ, ընդդիմադիր ակտիվիստներ: Ոստիկանությունից հրաժարվեցին մանրամասնել, թե այսօր քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել և ինչու` սահմանափակվելով միայն՝ «հետևեք պաշտոնական լրահոսին» նախադասությամբ:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ